Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը մտադիր է պայքարել ընտրական խախտումների դեմ

19.02.2008, 19:53
Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը մտադիր է պայքարել ընտրական խախտումների դեմ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը մտադիր է պայքարել ընտրական խախտումների դեմ՝ իրավական և քաղաքական մեթոդներով։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Արման Մուսինյանը։

«Մենք պատրաստում ենք գործի դնել օրենքի շրջանակներում թույլատրելի բոլոր հնարավորությունները և իրավական մեխանիզմները»,- ասաց նա։

Մուսինյանը նաև տեղեկացրեց նախագահական ընտրություններին ընթացքին քաղաքական գնահատական տալու թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի մտադրության մասին։

«Մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական իրավունքները, որոնք թույլատրում է ՀՀ օրենսդրությունը, որպեսզի ընտրությունների արդյունքները արտահայտեն ընտրողների իրական կարծիքը»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ մամլո քարտուղարը վստահություն հայտնեց, որ «Հայաստանի ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը իր ձայնը կտա Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին»։

«Մենք օրենքի շրջանակներում պայքարելու ենք այնքան, որքան պահանջվի»,- ամփոփեց նա։

ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը 17։00-ի դրությամբ քվեարկողների ընդհանուր թիվը կազմել է 1 միլիոն 354 հազար 664 մարդ կամ ընտրազանգվածի 57,14 տոկոսը։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-