ՀՀ նախագահական ընտրությունների մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում

19.02.2008, 16:06
ՀՀ նախագահական ընտրությունների մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում
ՀՀ նախագահական ընտրությունների մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ժամանակով ժամը 14։00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում, որտեղ քվեարկել է 272746 մարդ։

ԿԸՀ տրամադրած մարզերում տիրող տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում Արագածոտնում քվեարկել ՝ 37426 տնրող, Արամվիրում՝ 72765, Արարատում՝ 72388, Գեղարքունիքում՝ 65798, Կոտայքում՝ 82802, Լոռիում՝ 83622, Շիրակում՝ 68395, Սյունիքում՝ 49241, Վայոց ձորում՝ 15861, Տավուշում՝ 43908 ընտրող։

ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը 14։00-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 864952 մարդ։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-