Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է առաջին բողոքը

19.02.2008, 14:09
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է առաջին բողոքը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների հետ կապված ստացել է առաջին բողոքը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի ԿԸՀ նախագահի տեղակալ Հարություն Շահբազյանը։

«Մենք մեկ բողոք ենք ստացել, որին դեռ չենք հասցրել պատասխանել, սակայն պետք է նշել, որ այն քվեարկության գործընթացի հետ կապ չունի»,-ասաց Շահբազյանը։

Նախագահի տեղակալը նաև հայտնեց, որ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 39 տեղական կազմակերպություն, որոնցից ընտրությունների գործընթացին հետևում է 14 հազար դիտորդ, և վեց միջազգային կազմակերպություն, որոնք ներկայացնում է 600 հազար դիտորդ։

Դրանից բացի, Շահբազյանի խոսքերով, ընտրական հանձնաժողովներում աշխատում են ինը թեկնածուների 32 հազար վստահված անձինք։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-