Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը քվեարկել է հանուն ազատ և արդար Հայաստանի

19.02.2008, 11:21
Հայաստանի նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը քվեարկել է հանուն ազատ և արդար Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը քվեարկել է հանուն ազատ և արդար Հայաստանի։

«Այսօր ես քվեարկում եմ հանուն ազատ և արդար Հայաստանի՝ հետագա բռնություններից խուսափելու համար», - ասաց Կարապետյանը երեքշաբթի լրագրողներին՝ N4/32 ընտրատեղամասում քվեարկելուց հետո։

Ընտրատեղամաս թեկնածուն եկել էր իր չորսամյա որդու՝ Սաշայի հետ՝ ընդգծելով, որ երկրի ապագայի ընտրություններին անհրաժեշտ է գալ անմիջականորեն ընտանիքի անդամների հետ։

Ժամը 10։30-ի տվյալներով, N4/32 ընտրատեղամասում քվեարկել է այս ընտրատեղամասում քվեարկության իրավունք ունեցող 1859 ընտրողներից 140-ը։

Ընտրատեղամասում աշխատում են ԱՊՀ և «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին, անցնում են համահանրապետական նախագահական ընտրությունները, նախագահի պաշտոնին առաջադրվել է ինը թեկնածու։

Հայաստանում ձևավորված բոլոր 1923 ընտրատեղամասերը բաց են տեղական ժամանակով ժամը 8։00-ից մինչև 20։00-ն։

Հայաստանի պետության նոր ղեկավարի ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-