ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ձայնը տվել է հանուն կայունության և բարգավաճման
19.02.2008,
11:14
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ձայնը տվել է հանուն կայունության և բարգավաճման
ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ձայնը տվել է հանուն կայունության և բարգավաճման։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո։
«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, թե ում օգտին եմ տալիս իմ ձայնը։ Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի կայունության և բարգավաճման»,- ասաց Քոչարյանը։--0--

