Կուսակցությունը կոչ է անում երկրի իշխանություններին ճանաչել Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրովի անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ճանաչել Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրովի անկախությունը։
«Նովոստի-Արմենիային» տրամադրած կուսակցության հայտարարությունում նշվում է, որ Կոսովոյի անկախության հռչակումը, որն ամենայն հավանականությամբ կընդունվի ԱՄՆ-ի և ԵՄ կողմից, դառնալու է պետական սահմանագծերում փոփոխություններ կատարելու գործընթացի սկիզբը։
«Հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական գործոնները, մենք Հայաստանի իշխանություններին և միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրովի անկախությունը»,- ասվում է հայտարարությունում։
Կուսակցությունում համարում են, որ նշված հանրապետությունների անկախության ճանաչումն անհրաժեշտ է նաև, որպեսզի ետ չմնանք միջազգային գործընթացներից և խուսափենք կրկնակի հարվածներ ստանալուս։
«Այս քայլով միջազգային հանրությունը կկարողանա խուասփել երկրագնդի տարբեր ծայրերում նորանոր և արյունարբու պատերազմներից, ինչպես նաև նպաստում է, որպեսզի հակամարտությունների կարգավորման ընթացքը ճիշտ ուղիով ընթանա»,- ասվում է հայտարարությունում։--0—