«Հայաստան և Ռուսաստան. ընտանեկան զուգահեռներ» համաժողովը տեղի կունենա Երևանում՝ փետրվարի 26-ին

18.02.2008, 15:05
«Հայաստան և Ռուսաստան. ընտանեկան  զուգահեռներ» համաժողովը տեղի կունենա Երևանում՝ փետրվարի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան և Ռուսաստան. ընտանեկան զուգահեռներ» համաժողովը տեղի կունենա Երևանում՝ փետրվարի 26-ին»։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Երևանում հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ-ի Միջազգային գիտական և մշակութային ռուսական կենտրոնի (Ռոսզարուբեժցենտր) հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը, նշված միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված Ընտանիքի տարվա շրջանակներում։

«Համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Ազգային ժողովի պատգամավորներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, սոցիոլոգներ, դասախոսներ Մոսկվայից»,-ասաց նա։

Ռուսաստանում Ընտանիքի տարվա բացմանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007թ. դեկտեմբերի 24-ին՝ Կրեմլում։

«Ընտանիքի տարվա» անցկացումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն է և իրականացվում է մեծածավալ պետական ծրագրի շրջանակներում, որն ուղղված է Ռուսաստանում ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը։ Ընտանիքի տարին կոչված է «միավորել պետության, հասարակության, բիզնեսի ջանքերը՝ ընտանիքի ինստիտուտի հեղինակության ամրապնդման և աջակցության՝ կարևորագույն հարցերի շուրջ»։ -0-