Երևանի ավիավթարից տուժած ութ մարդ դեռևս հիվանդանոցում է

15.02.2008, 13:52
Երևանի ավիավթարից տուժած ութ մարդ դեռևս հիվանդանոցում է
Երևանի ավիավթարից տուժած ութ մարդ դեռևս հիվանդանոցում է

Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում դեռև բուժում են ստանում հինգշաբթի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարից տուժած ութ մարդ։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանից, տուժածներից հինգը գտնվում են նյարդավիրաբուժական բաժանմունքում, մեկը՝ վնասվածքաբանության բաժանմունքում և մեկ տուժած դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում է։

«Հիվանդանոց տեղափոխելիս նրանց վիճակը գնահատվում էր միջին ծանրության, սակայն անցած մեկ օրվա ընթացքում նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և այժմ հիվանդների վիճակը բավարար է», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։ Նա ավելացրեց, որ տուժածները հիվանդանոցում կմնան ևս մեկ շաբաթ։

Փետրվարի 14-ին տեղական ժամանակով ծամը 4։18-ին «Զվարթնոց» օդանավակայանում Բելառուսի «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող CRJ-100 տեսակի ինքնաթիռը օդ բարձրանալիս ենթարկվել է վթարի, որի հետևանքով այն այրվել է։ Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 Զոհեր չկան, տուժածներից մեծ մասին օգնություն է ցուցաբերվել տեղում, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ուղևորատար ինքնաթիռի վթարի փաստով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։-0-