Չնայած տեղացող ձյան Հայաստանի տարածքում բաց են բոլոր ավտոճանապարհները
15.02.2008,
12:14
Չնայած տեղացող ձյան Հայաստանի տարածքում բաց են բոլոր ավտոճանապարհները

Չնայած տեղացող ձյան Հայաստանի տարածքում տրանսպորտի տեղաշարժման համար բաց են բոլոր ավտոճանապարհները։
«Հայաստանում գիշերը տեղացած ուժեղ ձյունը դժվարություններ չի առաջացրել, բոլոր ճանապարհները այժմ բաց են, փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից։
Գործակալության զրուցակցի խոսքերով, առատ տեղումները չեն խանգարել տրանսպորտային հոսքի տեղաշարժին, քանի որ ընթանում են ճանապարհամաքրման ակտիվ աշխատանքներ։
Հայհիդրոմետը Հայաստանումը մինչև շաբաթվա վերջ կանխատեսում է ձյուն, որը պայմանավորված է հարավ-արևելյան միջերկրածովային ցիկլոնով։-0-