Հայաստանի և Սերբիայի ԱԳ ղեկավարները քննարկել են կոսովյան հակամարտության կարգավորման խնդիրը
ՀՀ և Սերբիայի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանը և Վուկ Երեմիան հինգշաբթի քննարկել են կոսովյան հիմնահարցի կարգավորման խնդիրը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հինգշաբթի հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Սևծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը և Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների և Եվրամիության ներկայացուցիչների խորհրդի հատուկ նիստում, որն անցնում է փետրվարի 13-ից 14-ը։
Կողմերն ընգծել են երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները և գոյություն ունեցող փոխադարձ համակրանքը:
Քննարկվել են Կոսովոյի հիմնահարցի շուրջ զարգացումների հետևանքները, շահագրգիռ պետությունների դիրքորոշումների ազդեցությունը առկա հակամարտությունների կարգավորման վրա:
Նախարար Օսկանյանը նաև ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական զարգացումները նախագահական ընտրությունների նախօրեին:
Փետրվարի 15-ին նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Օգրիզկոյի հետ:
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԵՄ և Սևծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵՄ և Սևծովյան տարածաշրջանների երկրների հետագա համագործակցությունը և տրանսպորտային, էներգետիկայի, բնապահպանական ոլորտներում նոր ծրագրերի հռչակման հնարավորությունը:
Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ճանապարհները և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտներում։
Կիևում կայացած հանդիպումների ընթացքում ընդունվեցլ է ԵՄ և Սևծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների համատեղ Հայտարարությունը և ՍԾՏՀԿ-ԵՄ գործընկերության մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի Հռչակագիրը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՍԾՏՀԿ անդամ-երկրների կառավարությունների միջև Սևծովյան տարածաշրջանի ծովային ուղիների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: --0--

