ՀՀ նախագահի թեկնածուն հանրապետության քաղաքացիներին կոչ է անում միաբանվել

14.02.2008, 18:03
ՀՀ նախագահի թեկնածուն հանրապետության քաղաքացիներին կոչ է անում միաբանվել
ՀՀ նախագահի թեկնածուն հանրապետության քաղաքացիներին կոչ է անում միաբանվել

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանրապետության քաղաքացիներին կոչ է անում միաբանվել։

«Պատմությունը դաժանորեն պատժում է այն ազգերին, որոնք ի վիճակի չեն միաբանվել։ Դրա վառ ապացույցն է մեր տարածաշրջանում գոյություն ունեցած հզոր տերությունների և կայսրությունների ճակատագիրը, որոնք այսօր պարզապես գոյություն չունեն»,- հինգշաբթի Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց Սարգսյանը։

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ միաբանվելու և ժողովրդի ուժերը կարևորագույն նպատակներին  ուղղելու դեպքում, կհաջողվի մեծ ձեռքբերումներ ունենալ։

Խոսելով երկրում տիրող նախընտրական դրության մասին, Սարգսյանը նշեց, որ շատ թեկնածուներին փորձում են քաղաքական սանդղակը հասցնել նվազագույնին՝ գնալով զրպարտության և փաստերի խեղաթյուրման։

«Խղճի խայթ չզգալով՝ նրանք փորձում են իրենց նպատակների համար օգտագործել  հայկական նորանկախ պետականության պատմության ողբերգական էջերը։ Հանդիսանալով այդ ողբերգության պատճառներից մեկը՝ նրանք մատնանշում են մյուս կողմին։ Բազմաթիվ տարիների ընթացքում, լուռ և գաղտնի հրճվելով այդ ողբերգությունից, նրանք հանկարծ դարձան զոհերի պաշտպան»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետի խոսքով, նա նախընտրում է չպատասխանել զրպարտություններին, քանի որ զբաղված է երկրի առջև կանգնած բազմաթիվ խնդիրների լուծման գործով։

«Չնայած նախընտրական իրավիճակին, մենք շարունակում ենք աշխատել և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն շոշափելի են»,- ասաց նա։

Սարգսյանը վստահություն հայտնեց, որ հայ ընտորղներն արդեն կատարել են իրենց ընտրությունը՝ ղեկավարվելով ոչ թե նախընտրական քարոզչությամբ, այլ հաշվի առնելով թեկնածուների անցած ուղին և կոնկրետ գործերը։

Նա ընտրողներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որոնցից կախված է Հայաստանի հետագա ճակատագիրը։

«Երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար մեզ լավ ընտրություններ են պետք, որոնք կշահեն ժողովրդի վստահությունը և կարժանանան մեր գործընկերների լավ գնահատականներին»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—