Առաջիկայում կվերսկսվեն վրաց-հայկական սահմանգածման վերաբերյալ բանակցությունները

Առաջիկայում Վրաստանի և Հայաստանի միջև կվերսկսվեն սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ բանակցությունները, ասվել է Վրաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Դավիթ Բակրաձեի և Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ, «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը հղում անելով՝ հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Կողմերը նաև քննարկել են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, ներդրումների և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերություների խորացման հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային նախագծերի իրականացման հարցերին։
Նախարարները շոշափեցին տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման նախաձեռնությունների խնդիրը։ Հանդիպումն անցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
ՍՏՀԿ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Եվրոմիության արտաքին գործերի նախարարների նիստը տեղի է ունենում փետրվարի 13-14-ը Կիևում։-0-