«Բելավիա» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փակ է, բոլոր ինքնաթիռներն ուղևորվում են Գյումրիի օդանավակայան

14.02.2008, 10:45

«Բելավիա» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարի հետ կապված՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փակ է, բոլոր ինքնաթիռներն ուղևորվում են Գյումրիի օդանավակայան։

««Զվարթնոց» օդանավակայանը փակ է, երկու ինքնաթիռ վայրէջք է կատարել Հայաստանի Շիրակի մարզի Գյումրիի օդանավակայանում»,- «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց  Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը։

Նա հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ թռիչքուղու վրա ավիավթարի պատճառների հետաքննման աշխատանքներ կտարվեն։

«Մինչև այդ դեպի Երևան ուղևորվող բոլոր չվերթերը կընդունի Գյումրիի օդանավակայանը»,-ավելացրեց նա։

Բելառուսական ավիաընկերության ինքնաթիռը օդ բարձրանալիս վթարի է ենթարկվել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությանը օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհեր չկան։-0-