Որակավորման դասընթացներ են անցել Հայաստանի ընտրական հանձնաժողովների 15 հազ. անդամներ

13.02.2008, 17:11
Որակավորման դասընթացներ են անցել Հայաստանի ընտրական հանձնաժողովների 15 հազ. անդամներ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.ՀՀ ԿԸՀ որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցել է ընտրական հանձնաժողովների 15 հազ. անդամ։

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացները մեկնարկել են հունվարի 30-ին և տևել երկու շաբաթ։ Այս շրջանում վերապատրաստվել են շրջանային ընտրական հանձնաժողովների 15 384 անդամներ»,-չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը։

Նրա խոսքերով, վերապատրաստման դասընթացներն անցկացվել են միաժամանակ Հայաստանի 40 բնակավայրերում երկու փուլով՝ ընտրությունների մասին ֆիլմի ցուցադրություն և կիրառական գիտելիքներ։

«Ընտրական հանձնաժողովների անդամների ակտիվությունը դասընթացներում բավականին բարձր է եղել՝ շուրջ 75%, իսկ նրանց համար, ովքեր չեն հասցրել մասնակցել, մոտ օրերս կկազմակերպվեն հավելյալ դասընթացներ»,-նշեց նա։

Նա հույս հայտնեց, որ դասընթացները կօգնեն ընտրատական հանձնաժողովների անդամներին ձայները հաշվելու և գրավոր զեկույցներ կազմելու ժամանակ։

Ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը կազմակերպել էր Հայաստանի ԿԸՀ-ն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հետ համատեղ (IFES)։Ուսուցման մեջ ներգրավված են եղել մասնագետների վեց խմբեր։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008թ. փետրվարի 19-ին։ —0--