Երևանում կյանքից հեռացել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի դուստրը

13.02.2008, 11:33
Երևանում կյանքից հեռացել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի դուստրը

Երևանում, կյանքի 76-րդ տարում, մահացել է 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ավագ դուստրը։

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Արփենիկ Չարենցը մահացել է նախօրեին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 13-ին՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 14-ին։

Արփենիկ Չարենցն ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, գործուն մասնակցություն է ունեցել Չարենտի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքին և եղել է թանգարանի գիտխորհրդի նախագահը։

Արփենիկ Չարենցն ավելի քան 20 տարի զբաղվել է հոր ստեղծագործական գործունեության ուսումնասիրությամբ։ Բացի այդ, նա մի շարք նովելների հեղինակ է։

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ գրականության դասականն է, ծնվել է 1897թ. մարտի 13-ին (25)՝ Կարսում։

Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ ռուսերեն են թարգմանել ռուս մեծ բանաստեղծները։

1974թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ այն բնակարանում, որը բանաստեղծի ընտանիքը ստացել էր 1935թ.-ին։--0--