Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը 20 դպրոցի կտրամադրի 50 հազ. եվրոյի գիրք

12.02.2008, 16:50
Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը 20 դպրոցի կտրամադրի 50 հազ. եվրոյի գիրք

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ, 20 դպրոցի կտրամադրի 50 հազ. եվրոյի գիրք։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, ուսումնական ձեռնարկների բաշխման գործընթացն արդեն սկսվել է։

«Գրքերի առաջին մասնաբաժինը տրամադրվել է Սևան քաղաքի գերմանական թեքումով թիվ մեկ դպրոցին»,-ասաց նա։

Նրա խոսքերով, ուսումնական ձեռնարկներից բացի դպրոցներին կտրամադրվի գեղարվեստական գրականություն, մասնավորապես գերմանական արձակ և պոեզիա դպրոցական գրադարանների ֆոնդը համալրելու համար։

«Նախաձեռնության նպատակն է գերմաներենի ուսուցման խրախուսումը հայկական դպրոցներում»,-նշեց դեսպանը։—0—