Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը կանցկացնի էքզիտ-փուլեր

12.02.2008, 16:38
Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը կանցկացնի էքզիտ-փուլեր
Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը կանցկացնի էքզիտ-փուլեր

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի նախագահական ընտրությունների օրը էքզիտ-փուլեր կանցկացնի։ Այս մասին երեքշաբթի հաղորդեց «Ալյանսի» ղեկավարի տեղակալ Գևորգ Մելիքյանը։

Նրա խոսքերով, կազմակերպության աշխատակիցները պատրաստվում են հարցում անցկացնել 2300 քվեարկողների շրջանում, Հայաստանի բոլոր մարզերի 100 ընտրական տեղամասերում։

«Չնայած քվեարկողների քիչ քանակին, կարծում եմ, որ էքզիտ-փուլերում ներգրավածներին քվեարկության գործընթացի իրական պատկերը ստանալու հնարավորություն կտան հարցման արդյունքները»,-ասաց Մելիքյանը։

Նրա խոսքերով, հարցման արդյունքները հանրությանը կներկայացվի նախագահական ընտրությունների ավարտից մեկ-երկու ժամ անց։

Մելիքյանն ավելացրեց, որ էքզիտ-փուլերը կիրականացվեն երիտասարդ մասնագետների կողմից, ովքեր արտասահմանում նման հարցումներ ացկացնելու փորձ արդեն ունեն։

Նա նշեց, որ նման հարցում Հայաստանում անց է կացվելու առաջին անգամ։

«Ալյանսի» փոխնախագահը նաև հայտարարեց, որ բացի հարցումն ացկացնելուց, քաղաքացիական նախաձեռնությունը նաև դիտորդական առաքելություն կիրականացնի։

«Մեր կազմակերպության 150 աշխատակից կհետևի նախագահական ընտրություններին»,-ասաց նա։

«Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանում գործում է երեք տարի։ Կազմակերպությունն արդեն իրականացրել է դիտորդական առաքելություն 2007թ. Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ավելի վաղ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը որոշում են կայացրել չանցկացնել էքզիտ-փուլեր Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում։

Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի19-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նախագահի ինը թեկնածու։-0-