Հայ ֆուտբոլիստները անզիջում կլինեն Թուրքիայի հետ խաղում

Հայ ֆուտբոլիստները մտադիր են անզիջում խաղ ցուցադրել Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Անհրաժեշտ է խաղը վերածել տոնի, դրա համար առկա են բոլոր նախադրյալները՝ ֆուտբոլը Հայաստանում ստանում է պետական և ֆինանսական աջակցություն, իսկ հայ ֆուտբոլիստների հոգեկան տրամադրվածությունը նույնպես դրական է», - նշել է ՀՖՖ նախագահը։
Նա ավելացրել է, որ այդ խաղով Հայաստանը կարող է դիվիդենտներ ստանալ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման համար։
Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ նախադրյալներ չի տեսնում Հայաստանի հավաքականի անհաջող ելույթի համար՝ 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ։
ՀՖՖ նախագահը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Յան Պոուլսենը մարզչի և տեխնիկական տնօրենի մեծ փորձ ունի։ «1992 թ.-ին նա եղել է Դանիայի հավաքականի երկրորդ մարզիչը, որը դարձավ Եվրոպայի չեմպիոն», - հիշեցրել է Հայրապետյանը։
2010 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Թուրքիայի թիմի հետ՝ 2008 թ. սեպտեմբերի 6-ին։
Հայաստանը Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Էստոնիայի հետ միասին ներառված է եվրոպական գոտու հինգերորդ խմբում։
Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին մասնակցելու են 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք բաժանվելու են ինը խմբերի (վեցական թիմերով ութ խումբ և հինգ հավաքական ընդգրկած մեկ խումբ)։ Եզրափակիչ փուլ ուղղակի կանցնեն խմբերի հաղթողները։
Երկրորդ տեղեր զբաղեցրած ութ թիմեր կբաժանվեն զույգերի և երկու հանդիպումների արդյունքներով (սեփական հարկի տակ և արտագնա խաղում)՝ կխաղարկեն Աշխարհի առաջնության մնացած չորս ուղեգրերը։ ՀԱՀ-ում կայանալիք 2010 թ. Աշխարհի առաջնության ժամանակ Եվրոպա մայրցամաքը կներկայացնեն 13 հավաքականներ։-0-