Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ կդնեն հայկական ծագում ունեցող դիվանագետների գերեզմաններին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ձևավորված ավանդույթի համաձայն, Հայաստանում Ռուսասատնի դեսպանատան աշխատակիցները փետրվարի 10-ին ծաղիկների կդնեն հայկական ծագում ունեցող խորհրդային և ռուս դիվանագետների գերեզմաններին։
Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։
««Թոխմախ» գերեզմանատանը ծաղիկներ կդրվեն Սահակ Կարապետի Կարապետյանի, Բալաբեկ Գրիգորի Մարտիրոսյանի, Ազքանազ Արտեմի Մռավյանի, Սուրեն Հակոբի Թովմասյանի, Անտոն Երվանդի Քոչինյանի, Ջոն Սահակի Կիրակոսյանի, Մամիկոն Վարդանի Վարդանյանի, Գեորգի Գևորգի Հովհաննիսյանի գերեզմաններին»,-նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Սովետաշենի գերեզմանոցում ծրագրվում է այցելել Ա.Մելիք-Շահնազարյանի գերեզմանին։ Ծաղիկներ կդրվեն նաև Գրիբոեդովի և Գ.Ց.Լիլոյանի հուշատախտակի մոտ, որը տեղակայված է Մաշտոցի անվան պողոտայում։
Փետրվարի 10-ին Ռուսաստանի դիվանագետները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Դիվանագիտական աշխատողի օրը։ Այս տոնը հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամարագրով՝ 2002թ. հոկտեմբերի 31-ին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այդ օրն ընտրվել է ոչ պատահականորեն, 1549թ. այդ օրը առաջին անգամ հիշատակվում է Դեսպանական հրամանը, որը եղել է Ռուսաստանի առաջին արտաքին քաղաքական գերատեսչությունը։-0-