Հայաստանում պայմաններ են ստեղծված նախագահական ընտրությունների ներքին դիտարկման համար

06.02.2008, 20:16
Հայաստանում պայմաններ են ստեղծված նախագահական ընտրությունների ներքին դիտարկման համար

Հայաստանում պայմաններ են ստեղծված նախագահական ընտրությունների ներքին դիտարկման համար, նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացրած միջանկյալ զեկույցում։

 «ԱՊՀ-ի դիտորդների առաքելության շտաբը նշում է, որ Հայաստանում ստեղծված են պայմաններ՝ նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքի և քվեարկության ներքին դիտարկման համար»,-նշվում է զեկույցում։

Դիտորդները նշում են, որ նախագահի թեկնածուներին օրենսդրությամբ տրամադրվել է ընտրատեղամասերի քանակը եռակի անգամ չգերազանցող քանակությամբ վստահված անձ ունենալու իրավունք։

ԱՊՀ դիտորդները կարծում են, որ գործադիր մարմինները և բոլոր մակարդակների տարածքային ընտրական հանձնաժողովները նախագահի ընտրության առաջին փուլում ապահովել են ընտրական գործընթացի անհրաժեշտ կազմակերպումը։

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը Հայաստանի գլխավոր դատախազի՝ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության դատախազական վերահսկման արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հրամանը դիտարկում է որպես ընտրությունների օրինականությունն ու ժողովրդավարությունն ապահովելու մղում։—0--