Երևանում տեղի է ունեցել իրանցի հեղինակների՝ հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը
Երևանում չորեքշաբթի տեղի է ունեցավ իրանցի հեղինակների՝ հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը։
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակվել են Մոռթեզա Մոթահարի «Ուսուցումն ու դաստիարակությունն Իսլամում», Մոլավիի «Մասնավիի պատումները», Հաֆեզի «Գազելները», Օմար Խայամի «Ռուբայիները», Քալիլայի և Դիմնայի «Առակները»։
«Գրքերի թարգմանությունը հայ ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալ Իրանի մշակութային արժեքներին»,-շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ Նրա խոսքերով, սա իրանական գրականության հայերեն թարգմանության առաջին փորձը չէ, և այս իմաստով կա մեծ թարգմանչական դպրոց։
«Հայերենից պարսկերեն են թարգմանվել ականավոր մտածողների աշխատանքներ, մասնավորապես, Նարեկացու «Մատյան ողբերգությանը», ինչպես նաև հայկական ժողովրդական առակները»,-ասաց Անանյանը։
Իր հերթին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Ռեզա Աթուֆին նշեց, որ շնորհանդեսն անցկացվում է Իրանի իսլամական հեղափոխության 29-ամյակի շրջանակներում։
«Իրանը Հայաստանին առաջարկելու շատ բան ունի, քանի որ վերջին տարիների ընթացքում այն առաջատար տեղեր է գրավում աշխարհում գիտության, տեխնիկայի և մշակույթի ոլորտներում»,-ասաց նա։
Աթուֆիի խոսքերով, Իրանում ամեն տարի հրատարակվում է շուրջ 50 հազար անուն գիրք, յուրաքանչյուրը՝ 50 հազ. տպաքանակով։
Միջոցառման ավարտից հետո գրքերի թարգմանիչներին շնորհվեցին պատվոգրեր և նվերներ։
Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի 29-ամյակին նվիված միջոցառումները Երևանում անցկացվում են փետրվարի 1-10-ը։—0--

