ՀՀ նախագահի թեկնածուների համար քարոզարշավն անցկացնելու հավասար պայմաններ են ստեղծված. ԱՊՀ դիտորդներ

06.02.2008, 19:17
ՀՀ նախագահի թեկնածուների համար քարոզարշավն անցկացնելու հավասար պայմաններ են ստեղծված. ԱՊՀ դիտորդներ
ՀՀ նախագահի թեկնածուների համար քարոզարշավն անցկացնելու հավասար պայմաններ են ստեղծված. ԱՊՀ դիտորդներ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ են ստեղծված՝ բաց և հրապարակային նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար, ասվում է ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվությունում։

«Նախագահի թեկնածուների առաջադրումն ու գրանցումն իրականացվել է հանրապետության Ընտրական օրենսգրքի համապատասխան, քաղաքական բազմակարծության մթնոլորտում՝ պահպանելով այլընտրանքի և մրցակցության սկզբունքները»,- նշվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տրամադրված զեկույցում։

ԱՊՀ դիտորդների կարծիքով, իշխանությունները ստեղծել են պայմաններ, որպեսզի նախագահի թեկնածուները ազատ հանդիպեն ընտրողների հետ։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ավարտվել է նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների կազմումը։ ԿԸՀ-ն ընտրողների ցուցակները հանձնել է տարածքային հանձնաժողովներին և տեղադրել է իր պաշտոնական կայքում։ Ցուցակները հանձնվել են նաև «Հայփոստին»՝ անհատական ծանուցումներ և քվեարկությանը մասնակցելու հրավիրատոմսեր տպելու համար։

Առաքելությունում նշեցին նաև, որ ՀՀ Ոստիկանությունում գործում է «թեժ գիծ», որով քաղաքացիները կարող են արտահայտել իրենց դիտողություններն ու առաջարկությունները՝ կապված ընտրացուցակների անճշտությունների հետ։

«ԱՊՀ դիտորդները նշում են ՀՀ ԿԸՀ-ի նպատակաուղղված աշխատանքը՝ ուղղված ընտրությունների պատրստմանը և անցկացմանը։ ԿԸՀ ներկայացուցիչներն այցելել են յուրաքանչյուր տարածքային հանձնաժողով՝ կրթելու դրանց անդամներին և պարզաբանելու ընտրական օրենսդրության աառնձին դրույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաքելությունում նաև նշեցին, որ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Հայաստանի ողջ տարածքում կազմավորվել են 1923 տեղամասային հանձնաժողովներ, տեղի են ունեցել տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմակերպչական նիստեր, դասընթացներ են անցկացվում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ՝ ընտրողներին քվեարկության կարգը պարզաբանելու համար, հեռուստաալիքներով կանոնավոր կերպով հեռարձակվում է տեսահոլովակը։

«Ընտրական մարմինների աշխատանքը բաց և թափանցիկ բնույթ է կրում, հանձնաժողովների անդամները խոչընդոտներ չեն ստեղծել դիտորդների գործունեության համար։ Դրանում դիտորդները համոզվեցին՝ այցելելով 17 տարածքային ընտրական հանձնաժողովներ հետևյալ քաղաքներում՝ Երևան, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Աբովյան, Վաղարշապատ, Մասիս, Մեծամոր, Եղվարդ, Նոր-Հաճն, Հրազդան և Թալին։ Տարածքային ընտրական հանձնաժողովներ այցելությունը ցույց տվեց կազմակերպչական լավ պատրաստվածությունը և անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաև ընտրությունների անցկացման համար նորմատիվա-մեթոդական  նյութերով ապահովված լինելը»,- ասվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ առաքելությունում նշեցին տեխնիկական բնույթի որոշ թերություններ, մասնավորապես, մի շարք տեղամասերում այցի պահին, դեռևս փակցված չէին ընտրացուցակներում հայտնաբերված անճշտությունների մասին ժամկետների և դիմումներ ներկայացնելու վայրի մասին, դրանց ուսումնասիրության կարգի, ժամկետի և պայմանների մասին տեղեկագրերը, բացի այդ, ընտրացուցակների ոչ բոլոր էջերն էին վավերացված կնիքով։--0—