Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են հանրապետությունում հանքահետախուզման և ուրանի արդյունահանման համատեղ ՀՁ ստեղծելու մասին
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են Հայաստանի տարածքում հավասար հիմունքներով հանքահետախուզման և ուրանի արդյունահանման համատեղ ձեռնարկության (ՀՁ) ստեղման մասին, չորեքշաբթի հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։
«Համատեղ ընկերությունը 50/50 պատկանելու է Հայաստանին և Ռուսաստանին»,-ասաց նա լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
Ռուսաստանը և Հայաստանը ծրագրում են հետախուզել Հայաստանի տարածքում գտնվող ուրանի հանքավայրեր, որոնց պաշարները, ըստ գնահատականների, կազմում են մինչև 60 հազ. տոննա։ Հայաստանում ստացվող ուրանը ծրագրվում է հարստացնել Անգարսկում գտնվող միջազգային կենտրոնում։
ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի Երևան այցի շրջանակներում ատոմային ոլորտի ռուսաստանյան աշխատակիցները Հայաստանի հետ համագործակցության զարգացման հուշագիր են ստորագրել՝ հանքահետախուզման, ուրանի արդյունահանման և վերամշակման մասին, ինչը ևս նախատեսում է այդ ՀՁ-ի ստեղծումը։
«Այս նախագիծը կարող է շատ շահութաբեր լինել»,- մեկնաբանեց ՀՁ-ի հեռանկարները Կիրիենկոն։
Նա հավելեց, որ համատեղ ձեռնարկությունը հնարավորություն կստանա՝ օգտվել Հայաստանի ուրանի հանքերի վերաբերյալ Ռուսաստանում գտնվող բոլոր արխիվներից։
Կիրիենկոյի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ կատարել՝ Հայաստանի ուրանի հետախուզման և մշակման համար։
«2007թ. ներդրվեց փնտրողների առաջին խումբը։ Նրանց գնահատականներով, Հայաստանում ուրանի նախատեսված պաշարները կազմում են 30 հազ. տոննա»,-ասաց Կիրիենկոն։
Ինչպես տեղեկացրեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը, այս տարի ծրագրվում է ևս չորս արշավախումբ ուղարկել Հայաստանում հանքահետախուզական աշխատանքներ կատարելու համար։ Ռուսաստանը 2008թ. Հայաստանում ուրանի հետախուզման համար կներդնի 3 մլրդ. դոլար։--0—