ՀՀ ԱԺ խոսնակը հուսով է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները հաջող կերպով կզարգանան
Հայաստանը հուսով է, որ Հայաստանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո երկու երկրների հարաբերությունները կզարգանան հաջող կերպով, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
«Հուսով եմ, որ ընտրություններից հետո նոր հնարավորություններ կբացվեն, և հաջորդ չորս տարիների ընթացքում մենք աշխատելու և աշխատելու ենք, և ավելի շատ հաջողություններ կլինեն»,-ասաց նա ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպման ժամանակ, որը պատոնական այցով գտնվում է Հայաստանում։
Հայաստանի նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 19-ին, Ռուսաստանինը՝ մարտի 2-ին։
«Մեզ մոտ կարծես կերպ համաժամանակյա են դարձել ընտրությունները. սկզբում մեզ մոտ հաջող անցան խորհրդարանական ընտրությունները, հետո դրանք ձեզ մոտ անցան հաջող կերպով, այժմ մեզ մոտ նախագահական ընտրություններ են, հետո՝ ձեզ մոտ»,-ասաց Թորոսյանը։
Նրա կարծիքով, երկու երկրները հարաբերությունների հետագա խորացման լավ հիմք ունեն։
Իր հերթին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը հայտարարեց, որ երկու երկրների վարչապետների միջև առկա «վստահելի հարաբերությունները» վկայում են այն մասին, որ ռուս-հայկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները «շատ լավն են»։
Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ առևտրի, երկաթուղային փոխադրումների համագործակցության ընդլայնման, ալմաստի մշակման, ինչպես նաև Հայաստանի տարածքում նավթավերամշակող գործարանի հնարավոր կառուցման հետ կապված հարցեր։ Բացի այդ քննարկվել է Հայաստանից շինանյութերի օգտագործումը 2014թ. Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման համար կառուցվող օբյեկտների շինարարության ժամանակ։
«Ձեր պաշարները, շինանյութը, աշխատող ձեռքերը. մենք պարտավոր կլինենք մերձեցնել մեր մտադրությունները և աշխատել ավելի կոնկրետ, չէ՞ որ դա ոչ միայն ապրանքաշրջանառության ավելացում է, այլև նոր աշխատատեղեր, ֆինանսական ռեսուրսներ, սա երկարաժամկետ նախագիծ է՝ հաշվարկված 4-5 տարվա համար»,-ասաց Զուբկովը։
Նա հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ հաստատել են «ռուսական ընկերությունների հսկայական հետաքրքրությունը Հայաստանում և հայկական գործարարության հետաքրքրությունը՝ Ռուսաստանում աշխատելու նկատմամբ»։--0--