Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև1 մլրդ դոլարի

06.02.2008, 11:54
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները մտադիր են ապրանքաշրջանառությունը  հասցնել մինչև1 մլրդ դոլարի
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները մտադիր են ապրանքաշրջանառությունը  հասցնել մինչև1 մլրդ դոլարի

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները իրենց առջև համատեղ խնդիր են դնում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի, չորեքշաբթի բանակցությունների ժամանակ հայտարարել են ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը և Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։

 2007 թ.-ին փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 0,7 մլրդ դոլարը։ «1 մլրդ դոլարը՝ դա նվազագույն ծրագիրն է», - ասել է Զուբկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սարգսյանը հիշեցրել է, որ 2007 թ.-ի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 65 տոկոս։ «Մենք լավ պաշար ունենք», - նշել է նա։-0-