Տեր-Պետրոսյանը մտադիր է իր կողմը գրավել երկու հեղինակավոր ընդդիմադիրների
05.02.2008,
19:00
Տեր-Պետրոսյանը մտադիր է իր կողմը գրավել երկու հեղինակավոր ընդդիմադիրների
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ բանակցություններ է վարում «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարներ Արթուր Բաղդասարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նախագահական ընտրություններում վերջիններիս իր թիմին միանալու վերաբերյալ։
«Ներկայումս ակտիվ բանակցություններ են տարվում այս հարցի շուրջ և, կարծում եմ, որ մինչև շաբաթվա վերջ արդեն հայտնի կդառնան դրանց արդյունքները»,-ասաց Մուսինյանը։ Նրա խոսքերով, երեք քաղաքական ուժերի միավորման հնարավորությունը չափազանց մեծ է։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է փաստաթղթեր ներկայացրած բոլոր ինը թեկնածուներին։--0—