Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել նոր գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ղեկավարությամբ։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, նախօրեին Մալթայում՝ միջազգային առաջնության շրջանակներում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթանակ է տարել Բելառուսի թիմի նկատմամբ։
Գործակալության զրուցակցի խոսքերով, հինգերորդ րոպեին հաշիվը բացել են բելառուս ֆուտբոլիստները։ 19-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը խփել է պատասխան գնդակը։ Իսկ 77-րդ րոպեին թիմի հարձակվող Արա Հակոբյանը առաջ է մղել Հայաստանի հավաքականին։
«Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր։ Առաջնության հաղթողը դառնալու համար բավական է միայն, որպեսզի մեր թիմը Իսլանդիայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղա», - ասաց գործակալության զրուցակիցը։
Առաջնության շրջանակներում առաջին հանդիպման ժամանակ հայկական հավաքականը 1։0 հաշվով հաղթանակ է տարել տան տերերի՝ Մալթայի հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ։
Հունվարի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը։ ՀՖՖ-ն համագործակցության մասին պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն Յան Պոուլսենի հետ՝ մինչև 2010 թ. մայիսը ժամկետով։-0-

