Արոնյանը չի մասնակցելու ՖԻԴԵ-ի Գրան Պրիի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանը չի մասնակցելու ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 2008/2009 առաջին մրցույթին, որը տեղի կունենա Բաքվում՝ 2008թ. ապրիլի 20-ից մայիսի 6-ը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից։
Միաժամանակ Արոնյանը մասնակցելու է Գրան Պրիի մյուս բոլոր առաջնություններին՝ Կրասնոյարսկում (հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը), Քաթարայի մայրաքաղաք Դոխեում (դեկտեմբերի 13-29), շվեյցարական Մոնտրում (2009թ. ապրիլի 14-28), Էլիստայում (2009թ. օգոստոսի 1-ին), Կառլովի Վարիում (2009թ. դեկտեմբերի 7-23)։
Առաջնության անցկացման պահեստային քաղաքներ են համարվում Ստամբուլը և Թեհրանը։ Յուրաքանչյուր առաջնությանը մասնակցելու է 14 շախմատիստ, խաղերն ընթանալու են շրջանային համակարգով։
Գրան Պրիի հաղթողը իրավունք կստանա 2009 թվականի աշխարհի գավաթակրի հետ վիճարկել 2010 թվականի աշխարհի գավաթակրի տիտղոսը։--0—