Հայաստանի նախագահը կոչ է անում նախընտրական փուլում չենթարկվել սադրանքներին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է անում նախընտրական փուլում չենթարկվել սադրանքներին։
«Ես կոչ եմ անում փորձել չստեղծել սադրանքներ և չենթարկվել սադրանքներին։ Հանրահավաքների կազմակերպիչները պատասխանատվություն են կրում նաև հանրահավաքներում կարգ ու կանոնի համար, և այդ մասին ոչ ոք չպիտի մոռանա»,-ուրբաթ հայտարարեց Քոչարյանը լրագրողներին։
Խոսելով քարոզարշավի մասին ընդահանրապես, նախագահը նշեց, որ ամեն ինչ հանգիստ է անցնում, «չնայած կլինեն տարբեր միջադեպեր, որոնք տեղ են գտել բոլոր նախընտրական քարոզարշավներում, որոնք լինում են նաև այլ երկրներում»։
«Ընտրություններին մնացել է մի քանի շաբաթ. ես վստահ եմ, որ ամեն ինչ հանգիստ կանցնի, պետական մարմինները լիարժեքորեն կիրականացնեն իրենց պարտականությունները և թող ոչ ոք դրանում չկասկածի»,-հավելել է Քոչարյանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ-ը գրանցել է ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած բոլոր ինը թեկնածուներին։--0—

