Երևանում տեղի ունեցավ «Մեր ձորը» նոր թերթի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Երևանում տեղի ունեցավ Լոռու մարզի հայրենակցական միության «Մեր ձորը» թերթի շնորհանդեսը։ Թերթը լույս է տեսնելու շաբաթը մեկ անգամ երկու հազար թվաքանակով և տարածվելու է անվճար։
Թերթի խմբագրական խորհրդի նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի խոսքերով, թերթը կարևոր դեր է կատարելու Լոռու մարզի կյանքում։
«Թերթը լուրջ խնդիրներ ունի Լոռու մշակութային, սոցիալական, բնապահպանական իրավիճակի լուսաբանման գործում»,-նշեց նա։
Իր հերթին խմբագրական խորհրդի անդամ, Հայաստանի սոցիալական ապահովման հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը նշեց, որ որ թերթը չունի ֆինանսական կամ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակ։
«Թերթը ստեղծվել է միայն ներկայումս շրջանից դուրս բնակվող լոռեցիների և Լոռու միջև կապ հաստատելու նպատակով։ Քաղաքական նպատակներ մենք չենք հետապնդում»,-նշեց նա։
Իր կողմից, Կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը նշեց հայրենակցական միությունների և թերթերի կարևոր նշանակությունը հասարակության կյանքում։
«Մեզանից յուրաքանչյուրի մոտ, Հայաստան մեծ հայրենիքից բացի կա նաև փոքր հայրենիք, որի մասին պետք չէ մոռանալ։ Եվ հայրնակցական միություների ու դրանց թերթերի խնդիրն է պահպանել կապն այդ փոքր հայրենիքի հետ»,-ընգծեց նա։-0—