ՀՀ նախագահը քննարկել է մեր երկրում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման հարցը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2008թ. ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին նախագահի լրատվական ծառայությունից:
ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» զորավարժությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։--0—

