Դաշնակցությունը ընտրությունների նախաշեմին էժան խոստումներ չի տալիս

01.02.2008, 16:26
Դաշնակցությունը ընտրությունների նախաշեմին էժան խոստումներ չի տալիս

Դաշնակցությունը ընտրությունների նախաշեմին էժան խոստումներ չի տալիս, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ-ից ԱԺ պատգամավոր, գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը։

«Դաշնակցությունն անկեղծորեն ներկայացրել է ժողովրդին իր նախընտրական ծրագիրը, մոտեցումներն ու կարգախոսները և ներկայանում է որպես վերջինիս զինվոր»,-ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ Դաշնակցությունը թարմացնում է իր մոտեցումները՝ նկատի ունենալով երկրի նախընտրական գործընթացները։

Մեկնաբանելով նախագահի թեկնածուների նախընտրական խոստումները, պատգամավորը նշեց, որ դա ողջ աշխարհում ավանդույթ է, սակայն հայ թեկնածուները տալիս են էժանագին, անհիմն խոստումներ։

«Դաշնակցությունը չի փորձում տալ շքեղ խոստումներ, քանի որ կուսակցությունը պատասխանատու է այն ամենի համար ինչ ասում և անում է։ Մենք փորձում ենք ստեղծել մշակութային, հոգևոր և ազգային արժեքներ, առանց որոնց հնարավոր չէ տնտեսական զարգացում»,-նկատեց Պետրոսյանը։ —0--