ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մյուս թեկնածուների նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ անվանեց

01.02.2008, 16:21
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մյուս թեկնածուների նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ անվանեց

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը մյուս թեկնածուների նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ անվանեց։

«Նախորդ շաբաթներին տեղի ունեցած թե իշխանամետ և թե ընդդիմադիր թեկնածուների նախընտրական քարոզարշավը ես բավական քաղաքակիրթ եմ համարում»,- ասաց նա։

Մելիքյանը նաև նշեց, որ մինչ օրս նրա առջև իր սեփական նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար խոչընդոտներ չեն ծառացել։

«Անձամբ ես որևէ խնդիր չեմ ունեցել, թեև պետք է նշեմ, որ մյուս ընդդիմադիր թեկնածուների համեմատ մեր ռեսուրսները բավական սուղ են»,- ասաց Մելիքյանն, ավելացնելով, որ նա շտաբ չի ձևավորում, տարածք չի վարձակալում և պաստառներ չի տպագրում։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։

Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—