Հայաստանի մարզերի ընտրողների 40%-ը ոչ մի դեպքում չի քվեարկի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին

31.01.2008, 16:35
Հայաստանի մարզերի ընտրողների 40%-ը ոչ մի դեպքում չի քվեարկի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին

Հայաստանի մարզերի ընտրողների 40%-ը ոչ մի դեպքում իր ձայնը չի տա նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Ընտրողների նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ բնակչության մոտ ձևավորվել է չափազանց բացասական և անընդունելի դիրքորոշում»,-ասաց Ադիբելյանը։

Միաժամանակ, նրա խոսքերով, ընտրողների միայն 10%-ն է հայտնել, որ չի քվեարկի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին։

Ինչպես նշեց սոցիոլոգը, մյուս թեկնածուների նկատմամբ բնակչության կողմից անընդունելիության այս տոկոսը այնքան էլ բարձր չէ։

Հունվարի 26-27-ն անցկացված սոցհարցմանը մասնակցել են 2240 մարդիկ՝ Հայաստանի բոլոր մարզերի 60 բնակավայրերից։ Հետագայում կենտրոնը մտադիր է ներկայացնել Երևանի բնակիչների հարցումների արդյունքները, որից հետո էլ՝ հանրապետության ընդհանուր հարցման արդյունքները։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը՝ հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։--0—