Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մավրիտանիայի հետ
31.01.2008,
15:19
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մավրիտանիայի հետ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Մավրիտանիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեիցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը նախօրեին ստորագրել են ՄԱԿ-ում երկու երկրների մշտական ներկայացուցիչներ՝ դեսպաններ Արմեն Մարտիրոսյանը և Աբդերահիմ Օուլդ Հադրամին։-0-

