Հայ-իրանական մշակութային կապերը զարգանում են բարձր մակարդակով. խորհրդական

31.01.2008, 14:33
Հայ-իրանական մշակութային կապերը զարգանում են բարձր մակարդակով. խորհրդական
Հայ-իրանական մշակութային կապերը զարգանում են բարձր մակարդակով. խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ-իրանական մշակութային կապերը զարգանում են բարձր մակարդակով, հինգշաբթի Երևանում, լրագրողներին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի հարցերով խորհրդական Ռեզա Աթուֆին (Reza Atoufi)։

«Մշակույթի ոլորտում երկու երկրների միջև տարածաշրջանային մասշտաբով համագործակցությունը կարելի է անվանել դասական»,- ասաց նա։

Աթուֆիի խոսքով, բացի Հայաստանի և Իրանի մշակույթի նախարարությունների միջև ձեռքբերված պաշտոնական համաձայնագրերից, 2008թ. Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի ազգային գրադարանի արխիվի միջև ստորագրվել է Հուշագիր։

«Համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել նաև երկու երկրների մանկական գրադարանների միջև»,-ավելացրեց նա։

Մշակութային հարցերով խորհրդականի խոսքով, գրադարանային գործում Հայաստանի և Իրանի համագործակցության արդյունքը կդառնա թարգմանված գրականության ծավալի մեծացումը։

Աթուֆիի խոսքով, թատերական ոլորտում նույնպես ամրապնդվում է երկկողմ համագործակցությունը։

Այսպիսով, «Ֆաջր» թատերական փառատոնում, որը տեղի կուենա Իրանում փետրվարի 1-ից, մասնակցելու է Հայաստանի կամերային թատրոնի կոլեկտիվը։--0—