Հանրապետության նախագահը մեծ կարևորություն է տվել ԵԽԽՎ դիտորդական առաքելության աշխատանքին
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունելով Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը, Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ, մեծ կարեւորություն է տվել դիտորդական առաքելության աշխատանքին:
«Մենք տրամադրված ենք անցկացնել, իսկապես, լավ ընտրություններ, և կարծում ենք, դիտորդական առաքելությունների ներկայությունը ևս կնպաստի դրան»,- հաղորդագրության փոխանցմամբ շեշտել է երկրի ղեկավարը:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության ղեկավարը ևս հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները դրական մեկ քայլ առաջ կարձանագրեն:
Զրուցակիցները քննարկել են նախընտրական գործընթացի հետ կապված հարցեր:
Հանրապետության նախագահը պարզաբանումեր է տվել, թե ինչու երկրի վարչապետը լինելով նախագահի թեկնածու շարունակում է պաշտոնավարել: Անդրադարձ է եղել նաեւ դատարանների դերին և աշխատանքին:
Նախագահական ընտուրթյունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։--0—

