ՀՅԴ-ից ՀՀ նախագահի թեկնածուն մտադիր չէ իր թեկնածությունը հանել նախընտրական մրցապայքարից

30.01.2008, 15:41
ՀՅԴ-ից ՀՀ նախագահի թեկնածուն մտադիր չէ իր թեկնածությունը հանել նախընտրական մրցապայքարից

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ոչ մի պարագայում մտադիր չէ նախընտրական մրցավապայքարից հանել իր թեկնածությունը։

«Հայաստանի շատ շրջաններում տարածվում են լուրեր այն մասին, որ ես, ի վերջո, իմ բոլոր ձայները տալու եմ գործադիր իշխանության ղեկավարին (Սերժ Սարգսյանին՝ «Նովոստի-Արմենիա»)։ Դա սուտ է, ես չեմ պատրաստվում թեկնածությունս հանել՝ ոչ մի դեպքում, և պայքարելու եմ մինչև վերջ»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՅԴ-ից ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, նույնիսկ եթե նախագահական ընտրություններն ընթանան երկու փուլով, նա միևնույն  է մտադիր չէ իր ձայները տալ որևէ թեկնածուի։

«Ես ինքս եմ մասնակցելու քվեարկության երկրորդ փուլին, այդ իսկ պատճառով էլ ոչ մեկին չեմ տա իմ ձայները, մեր ձայները և ընտրողները մեզ հետ են, և մենք կհաղթենք»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախագահական ընտուրթյունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր ինը թեկնածուներին, որոնք հանձնել են իրենց փաստաթղթերը հանրապետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար։

Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—