Հայ-իսրայելական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի

30.01.2008, 10:41
Հայ-իսրայելական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի
Հայ-իսրայելական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի

Հայաստանն ու Իսրայելը ունեն մեծ ներուժ՝ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։ Այս մասին հայտարարվել է Վարդան Օսկանյանի և Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլինի (Ehud Gol) և Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության փոխտնօրեն Իսրայել Մեյամիինի (Israel Meiami) հանդիպման ժամանակ։

Դեսպանը խոսել է Հայաստանի գյուղատնտեսական և առողջապահական նախարարությունների հետ իրագործվող ծրագրերի մասին և կարևորել է նաև խորհրդարանական բարեկամության խմբերի կանոնավոր հանդիպումների կազմակերպումը:

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների շուրջ: Քննարկվել են իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման ընթացքն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարները:-0-