Հայաստանի նախագահական ընտրություններում գործելու են երկրի բոլոր իրավական համակարգերը

28.01.2008, 20:18
Հայաստանի նախագահական ընտրություններում գործելու են երկրի բոլոր իրավական համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահական ընտրություններում պետք է գործեն հանրապետության բոլոր իրավական համակարգերը՝ դատական համակարգը, դատախազությունը և փաստաբանները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքն արտահայտեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։

«Ընտրություններում պետք գործեն պետության բոլոր իրավական ոլորտները՝ փաստաբանական, դատախազական և դատական համակարգերը, ընդ որում, ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր որոշակի առաջադրանքները»,- ասաց նա։

Միաժամանակ, Փենինգթոնը հստակեցրեց, որ դատավորները, օրենքի հիման վրա կայացնելով իրենց որոշումները, կապացուցեն, որ Հայաստանում գործում է օրենքի գերակայությունը։ «Դատախազությունը, հետաքննելով Ընտրական օրենսգրքի առանձին խախտումների դեպքերը և միանման վերաբերմունք ցույց տալով քննության ենթակա բոլոր խախտումներին, դրանով հանդերձ կապացուցի, որ յուրաքանչյուր ոք իրավունք  ունի պաշտպանել իր իրավունքները և շահերը»,- ասաց նա։

Բացի այդ, Փենինգթոնը կարևորեց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ դրանով հանդերձ ընդգծելով հանրապետության օրենսդրական դաշտի կարևորությունը։

«Չի բացառվում, որ նախագահական ընտրություններին կբացահայտվեն որոշակի սխալներ և թերություններ հաշվարկներում։ Սակայն, եթե դրանք բոլորն էլ լուծում ստանան օրենսդրության հիման վրա, ապա դա կխթանի ժողովրդավարության զարգացմանը և օրենքի գերակայության հաստատմանը»,- ասաց նա, ավելացնելով, որ հաշվարկների այսպիսի սխալներ հանդիպում են նաև ԱՄՆ-ում, և դրանք բոլորն էլ հարթվում են օրենքի հիման վրա։

Իր հերթին, Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրոմովան կարևորեց այն փաստը, որ ընտրությունների ժամանակաշրջանում Հայաստանում ներկա է  Վենետիկի հանձնաժողովը, որը կարևոր առաքելություն է իրականացնում ինչպես նախընտրական շրջանում, այնպես էկ ընտրությունների ժամանակ։

«Ընտրությունների ընթացքում Վենետիկի հանձնաժողովը գործելու է որպես ընտրական օրենսդրությունը վերահսկող լրացուցիչ մեխանիզմ»,- ասաց նա։

Նրա խոսքով, ընտրական ժամանակահատվածում Հայաստանը կանոնավոր կերպով համագործակցում է այս հանձնաժողովի հետ, ավելացնելով, որ ընտրությունները պետք է անցկացվեն Եվրախորհրդի հիմնական սկզբունքներին համապատասխան։

Ուրումովան ընդգծեց միջոցառման կարևորությունը, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին պատասխանատու է ընտրությունների արդյունքների համար։  

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի ինը թեկնածուի։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին և տևելու է մինչև փետրվարի 17-ը ներառյալ։--0—