Հայաստանի կառավարությունը Առողջապահության նախարարության կառավարմանն է հանձնել Հանրապետական գիտա-բժշկական գրադարանը
25.01.2008,
18:56
Հայաստանի կառավարությունը Առողջապահության նախարարության կառավարմանն է հանձնել Հանրապետական գիտա-բժշկական գրադարանը
Հայաստանի կառավարությունը Առողջապահության նախարարության կառավարմանն է հանձնել Հանրապետական գիտա-բժշկական գարդարանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախկինում գրադարանը պատկանում էր Գիտությունների ազգային ակադեմիային։
Որոշումը պայմանավորված է նրանով, որ Հանրապետական գիտա-բժշկական գրադարանի արդյունավետ գործունեությունը, որն ուղղված է կենսաբժշկական տեղեկատվության հավաքմանը, պահպանմանը և սպասարկմանը, բժշկության ոլորտի ձեռագրային և տեղեկատվական բազայի ձևավորմանը, բժշկական կառույցների գրադարաններին և տեղեկատվական կենտրոններին մեթոդական օժանդակություն տրամադրմանը, հնարավոր է միայն Առողջապահության նախարարության կառույցում։--0--