«Գազպրոմբանկի» նման հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է

25.01.2008, 13:06
«Գազպրոմբանկի» նման  հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը ՀՀ կառավարության  տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է
«Գազպրոմբանկի» նման  հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը ՀՀ կառավարության  տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է

«Գազպրոմբանկի» նման խոշոր ու հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը ՀՀ կառավարության  տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է, հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

 Ինչպես  ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի բանկային համակարգում առաջատար դիրք գրավող «Գազպրոմբանկի» մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա  նոր խթան կհանդիսանա բանկային և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում:

«Մեր երկիրը ջանում է տարեցտարի  ավելի հրապուրիչ դարձնել գործարար միջավայրը խոշոր ներդրումների համար, քայլեր է ձեռնարկում օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ»,- հավաստիացրել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետն ընդգծել է, որ դրան նպաստում են նաև վերջին տարիների կայուն տնտեսական աճը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների աճող ծավալները:

«Գազպրոմբանկի» մուտքը Հայաստան նպատակաուղղված կլինի նաև հանրապետության բանկային ու ֆինանսական համակարգի զարգացմանը»,-վստահեցրել է Անդրեյ Ակիմովը։

Նա Հայաստանի հետ իր ղեկավարած ընկերության համագործակցությունը համարել է գրավիչ ու հեռանկարային:

Անդրեյ Ակիմովն ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցության ու ներդրումների համար լավ հնարավորություններ կան տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես` էներգետիկայի ոլորտում, ինչին նպաստում է նաև  առկա մարդկային մեծ ներուժը:

Գազպրոմբանկը հիմնադրվել է 1990 թվականին, ներկայումս իր հիմնական ցուցանիշներով Ռուսաստանի խոշոր բանկերի եռյակում է։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշոր բանկերի ցանկում գրավում է հինգերորդ տեղը։ Բանկի բաժնետրերն են «Գազֆոնդը» (50 տոկոս գումարած մեկ արժեթուղթ), «Գազպրոմ» ԲԲԸ-ն (41,73 տոկոս) և Գազպրոմբանկ  ՍՊԸ-ի դուստր ձեռնարկություն՝ «Նովֆինտեխը» (8,27 տոկոս)։

2007 թվականի նոյեմբերի 29-ին, ստանալով ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը, Գազպրոմբանկը ձեռք բերեց հայկական «Առեքսիմբանկի» բաժնետոմսերի 80,09 տոկոսը։ --0--

--0-