ՀՀ ԱԳՆ-ն կարևորում է ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը նախագահական ընտրություններին

25.01.2008, 10:51
ՀՀ ԱԳՆ-ն կարևորում է ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը նախագահական ընտրություններին
ՀՀ ԱԳՆ-ն կարևորում է ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը նախագահական ընտրություններին

ՀՀ ԱԳՆ-ն կարևորում է ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը նախագահական ընտրություններին։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ԱՊՀ դիտորդական առաքելության  նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի հետ հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ղարիբջանյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Գարկունն իր հերթին նշել է, որ տպավորված է ընթացող քաղաքական գործընթացների թափանցիկությամբ և օրենսդրության ընձեռած հնարավորություններով:

Նա նաև տեղեկացրել է, որ ԱՊՀ կողմից ընտրությունները կդիտարկեն մոտ 150 դիտորդ` ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լեբեդևի գլխավորությամբ:

 Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է ԿԸՀ-ի կողմից գրանցված ինը թեկնածու։ ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում են 40 կարճաժամկետ և 260 երկարաժամկետ դիտորդներ։-0-