ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների հետ

24.01.2008, 18:45
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների հետ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը հինգշաբթի հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախագահ, դեսպան Հերտ-Հենրիխ Արենսի հետ (Dr Geert-Hinrich Ahrens)։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Մելիքյանի նախընտրական շտաբից, բացի մի շարք հարցերից, նախագահի թեկնածուն դեսպանի հետ քննարկել է նաև Հայաստանի սահմանադրական դատարան դիմելու հիմքերը՝ կապված հանրապետության առաջիկա նախագահական ընտրությունների հետ։

Օրերս ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը լրագրողներին հայտարարեց Սահմամանդրական դատարանում բարեփոխված Ընտրական օրենսգիրքը բողոքարկելու իր մտադրության մասին։
 
«Անկասկած, Ընտրական օենսգրքում խորհրդարանի կողմից կատարված փոփոխությունները խախտել են Հայաստանի քաղաքացիների շահերը և իրավունքները. այն սահմանափակում է գործող ընտրական տեղամասերի թիվը՝ միայն Հայաստանի սահմաններում գործելու պայմանով»,- ասաց Մելիքյանը։

Հայաստանի բարեփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրելու իրավունք ունեն հանրապետության միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են երկրի տարածքում։ Դրանով բացառվել է նախկինում գործող պրակտիկան, որի համաձայն արտասահմանում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող էին քվեարկել ՀՀ դեսպանատներում։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար ԿԸՀ-ում գրանցվել են ինը թեկնածու։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում են 40 կարճաժամկետ և 260 երկարաժամկետ դիտորդներ։--0—