Հունվարի 17-23 Հայաստանում գրանցվել է մեկ երկրաշարժ

24.01.2008, 17:10
Հունվարի 17-23 Հայաստանում գրանցվել է մեկ երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է երեք և ավելի բալ ուժգնության մեկ երկրաշարժ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից (ՍՊԱԾ), երկրաշարժը գրանցվել է հայ-վրացական սահմանին։
  
Ցնցումը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ վրացական Դմանսի քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք։

Տարածաշրջանում տիրող դրությունը ներկայացնելով՝ ՍՊԱԾ-ում տեղեկացրեցին, որ հաշվետու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում երեք և ավելի բալ ուժգնության երկրաշարժ չի գրանցվել։--0—