«Ազգային համաձայնություն» կուսակցությունից Հայաստանի նախագահի թեկնածուն առաջարկում է ընտրությունների նոր համակարգ

23.01.2008, 18:31
«Ազգային համաձայնություն» կուսակցությունից Հայաստանի նախագահի թեկնածուն առաջարկում է ընտրությունների նոր համակարգ

«Ազգային համաձայնություն» կուսակցությունից Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նախագահ դառնալու դեպքում մտադիր է նախագահի ընտրությունների նոր համակարգ ներդնել։ Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հարությունյանը, իր առաջարկած համակարգը հիմնվում է ֆրանսիացի գիտնական Կոնդորսեի ուսմունքի վրա։

Նրա խոսքերով, Կոնդորսեի սկզբունքի համաձայն, բնակչության մեծամասնության իսկական կամքը պարզելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քվեարկող դասակարգի բոլոր թեկնածուներին ըստ նրանց գերադասման։ «Այդ համակարգը ընտրությունների գործող ձևի նկատմամբ մի շարք առավելություններ ունի, մասնավորապես, այստեղ քիչ հավանական է ընտրությունների արդյունքների կեղծումը»,-ասաց Հարությաւնյանը։

Նրա կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտը դեռևս չի կայացել և կատարելագործման կարիք է զգում, իսկ այդ համակարգի ներդրումը կնպաստի այդ գործընթացին։

Հարությունյանը հավելեց, որ աշխարհում առայժմ նման ընտրությունների անցկացման նախադեպ չկա, և Հայաստանը կարող է առաջինը լինել։

Նա խոստովանեց, որ նախագահական ընտրություններում իր պարտության դեպքում ինքը մտադիր է համապատասխան նախագիծ ներկայացնել ՀՀ ԱԺ։

«Ազգային համաձայնություն» կուսակցությունը հիմնվել է 2000թ.։ Այդ ժամանակվանից այն մասնակցել է 2003թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին, ինչպես նաև 2007թ. խորհրդարանական ընտրություններին։

Նախորդ նախագահական ընտրություններին Հարությունյանը հավաքեց ընտրողների ձայների շուրջ 1%-ը։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008թ. փետրվարի 19-ին։--0—