ՀՀ առաջին նախագահի կողմնակիցները Երևանի կենտրոնում խաղաղ երթ էին կազմակերպել

22.01.2008, 18:44
ՀՀ առաջին նախագահի կողմնակիցները Երևանի կենտրոնում խաղաղ երթ էին կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երեքշաբթի Երևանի կենտրոնում խաղաղ երթ էին կազմակերպել։ Ինչպես միջոցառման վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, խաղաղ երթը, որին մասնակցում է մոտ երկու հազար մարդ, ընթանում է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով, Հանրապետության հրապարակով։

Խաղաղ երթին նախորդել էր առաջին նախագահի կողմնակիցների արտոնագրված հանրահավաքը, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում։ Ելույթ ունեցան «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստանի ժողովրդական կուսակցության» աառջնորդ Ստեփան Դեմիրճյանը։

Ինչպես հանրահավաքին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, պետության ղեկավարի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանում առաջ է գալիս քաղաքական զարգացումների նոր փուլ, երբ խոսքերը կորցրել են իրենց արժեքը։

«Հարկավոր է խոսքից գործի անցնել, չի կարելի թույլ տալ ներկայիս իշխանությունների վերարտադրությունը»,- ասաց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—