ՀՀ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հերտ Արենսին (Dr Geert-Hinrich Ahrens)։
Ինչպես հաղորդեցին պետության ղեկավարի լրատվական ծառայությունից, նշելով, որ մեր երկրի համար չափազանց պատասխանատու ժամանակահատված է, Քոչարյանը մեծ կարևորություն է տվել դիտորդական առաքելության աշխատանքին։
«Մենք շահագրգռված են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ և փորձել ենք կազմակերպական առումով անել հնարավոր ամեն ինչ»,-շեշտել է նախագահը։
Քոչարյանը հայտարարել է, որ դիտորդական առաքելությունից ակնկալում է լուրջ համագործակցություն, որի նպատակը պետք է լինի լավ ընտրությունների անցկացումը:
Նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել, որ յուրաքանչյուր ահազանգ, տեղեկատվություն մինչև արձանագրվելը մանրակրկիտ ստուգվի:
Իր հերթին, Արենսը ևս փոխգործակցության պատրաստակամություն է հայտնել: Նա համառոտակի ներկայացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելությունների կողմից իրականացվելիք աշխատանքը:--0—