Հայաստանը և Վրաստանը համագործակցելու են մաքսային ոլորտում

22.01.2008, 15:06
Հայաստանը և Վրաստանը համագործակցելու են մաքսային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Վրաստանը համագործակցելու են մաքսային ոլորտում։ Նման համագործակցության հաստատումը նախատեսվում է մաքսային գործերում վարչարարական փոխօգնության մասին հայ-վրացական համաձայնագրի նորմերով, որը հաստատվել է երեքշաբթի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից։ Հայ-վրացական համաձայնագրի դրույթների՝ Հիմնական օրենքի նորմերին համապատասխանելու հարցի քննարկումը տեղի է ունեցել գրավոր ընթացակարգով։

Համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 15-ին Երևանում, հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ պետական մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը։ Համաձայնագրի նպատակն է մաքսային ոլորտում երկկողմանի բարեկամական հարաբերությունների զարգացումը։

ՀՀ արդարադատության նախարարությունը կարծում է, որ փաստաթղթի նորմերը չեն հակասում երկրի Սահմանադրության դրույթներին։

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու երկու երկրներում  բոլոր ներպետական գործընթացների ավարտից հետո։ Ներկայումս վրացական կողմը Հայաստանին տեղյակ չի պահել այն գործընթացների իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Համաձայնագիրը ուժի մեջ մտնի Վրաստանում։--0—