Հայկական զույգը կմասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը

Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը ազգային հանդերձանքով ելույթ կունենա Խորվաթիայում՝ Զագրեբ քաղաքում երեքշաբթի մեկնարկող Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը։
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը։
«Հունվարի 23-ին կարճ ծրագրում մասնակցելու համար մեր զույգն ընտրել է երաժշտական մի կոմպոզիցիա, որը «քոչարի» ազգային պարի գործիքավորումն է», - ասաց նա։
Միաժամանակ Խաչատրյանը դրական գնահատեց հայ զույգի ֆիզիկական պատրաստվածությունը։
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հայ գեղասահորդներին պատրաստել է աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալեքսանդր Ժուլինը։ Պարերի բեմադրիչն է Լյուդմիլա Վլասովան։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցող Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հունվարի 27-ը։
2007 թ.-ին Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան հայկական զույգը, Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը հավաքելով 200 միավորից 136-ը, զբաղեցրել է 14-րդ տեղը՝ հնարավոր 27-ից։-0-